Մեր մասին

Inshop.am (ինշոփ.էյէմ) խանութների ցանցը հանդիսանում է հայաստանյան շուկայի հեռախոսների և աքսեսուարների վաճառքով զբաղվող մանրածախ առևտրի առաջատարներից մեկը:

Inshop.am խանութներում առաջարկվում է հեռախոսների, պլանշետների, նոութբուքերի և աքսեսուարների լայն տեսականի: Առաջարկվող ապրանքների որակի և գնի համադրումը միշտ տրամաբանական է` բարձր որակ, մատչելի գին: Ընկերությունը կարևորում է նաև հարմարավետ առևտրի կազմակերպումը մարզերում, այդ իսկ պատճառով  չորս խանութներից երեքը գործում են Սյունիքի մարզում: Առաջիկայում նախատեսվում է նոր խանութների գործարկում ՀՀ տարբեր մարզերում և քաղաքամայր Երևանում:

Ինշոփ ընկերությունը առաջարկում  է  նաև առևտրի on-line հարթակ inshop.am  կայքի միջոցով, ուր առանց ավելորդ ժամանակ ծախսելու կարող եք պատվիրել անընդհատ թարմացվող տեսականուց ձեր նախընտրած ապրանքը, որը կարճ ժամանակում անվճար կառաքվի ձեզ:

Եթե ցանկանում եք ծանոթանալ բջջային հեռախոսների, պլանշետների շուկայի վերջին նորություններին, հետևել  շուկայի նորաձևությանը, գնել որակյալ և մատչելի ապրանքներ այցելեք մեզ, մենք կսպասենք ձեզ:

«ԻՆՇՈՓ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությունը  գրանցված է Պետական ռեգիստրի կողմից 12.01.2014թ-ից, գրանցման համարը`72.110.837320, զբաղվում  է մեծածախ և մանրածախ առևտրային գործունեությամբ:ՍՊԸ-ի գործառույթներից է նաև բժշկական համազգեստների,օրթոպեդիկ  կոշիկների ներկրումը և առևտրի կազմակերպումը:Նշված ապրանքատեսակների պահանջարկի ուսումասիրությունը ,գովազդային գործընթացը իրականացվում է DocForm ֆեյսբուկյան էջի շրջանակներում:
Մեր տեսականին կրում է Լեհական «ELDAN» ֆիրմային ապանքանիշը, որի պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում հանդիսանում է մեր կազմակերպությունը:
Mob:(+374)77808596

f.DocForm

 

 

Գրեք մեզ նամակ
Գրեք մեզ նամակ